Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ասում են...

Ասում են...
26.02.2013 | 00:23

...թե «Ժառանգության» հիմնական մասը կողմ է, որ իրենք մտնեն կոալիցիա, որովհետև հասկանում են, շատ շուտով իրենց ռեսուրսը, ինչպես մնացած ընդդիմադիրների ռեսուրսների հետ եղավ, կցամաքի: Երբ Րաֆֆին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, որպես երրորդ տարբերակ` նորմալ և ռադիկալ պայքարների կողքին, Սերժ Սարգսյանն առաջարկել է համագործակցել. Րաֆֆին անհանգիստ-չուզելով հարցրել է` կոալիցիան նկատի ունե՞ք: Սերժ Սարգսյանն ասել է` կոալիցիայի անուն ոչ ոք չտվեց:

Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ